ԱՄՆ-ում երեխաները գիտեն ավելի քան չորս հազար գենդերային (սեռական) ինքնություն, բայց չգիտեն ինչպես կարդալ կամ հաշվել երկրի ներկայիս քաղաքականության ֆոնին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։
Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում Թրամփ կրտսերը պնդում է, որ տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ առաջացել են հասարակության, հատկապես նրա պահպանողական ներկայացուցիչների «ապատիայի» պատճառով։ Նրա խոսքով, «ձախը» վերահսկում է բոլոր խոշոր սոցիալական ինստիտուտները, օրինակ՝ կրթության ոլորտը։
«Երբ մեր երեխաներն ավարտում են դպրոցը, նրանցից ոչ ոք չի կարող կարդալ կամ խնդիրներ լուծել, բայց նրանք գիտեն 4376 գենդերային ինքնության մասին»,- նշել է Թրամփ կրտսերը՝ հավելելով, որ մինչ ինքը խոսում էր հարցազրույցում, «ևս 15 գենդերային ինքնություն» արդեն կարող է հայտնվել ԱՄՆ-ում։
Թրամփ կրտսերը կոչ է արել ավելի շատ ներգրավվել տարբեր ոլորտներում՝ «ԱՄՆ-ի ապագան» պահպանելու համար։