Հետևեք մեզ։

«Երեկ եկել են, տեսել, այսօր օգնությունը բերել են»․ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բնակիչների անհրաժեշտ օգնությունն ու ֆինանսական աջակցություն են հասցրել աղետի գոտի (տեսանյութ)

12:15, 01 հունիս 2024
«Երեկ եկել են, տեսել, այսօր օգնությունը բերել են»․ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բնակիչների անհրաժեշտ օգնությունն ու ֆինանսական աջակցություն են հասցրել աղետի գոտի (տեսանյութ)

Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն այցելել էին աղետի գոտի։  Աշխատանքային խմբերը հասցրել են լինել աղետի գոտու գրեթե բոլոր բնակավայրերում, իսկ այն բնակավայրերում, որտեղ ճանապարհներն անանցանելի էին, բնակիչների խնդիրները հասկանալու համար կապ էին հաստատել հեռախոսակապի միջոցով։

Աղետի գոտու բնակիչների խնդիրները հասցեագրելուց և Գագիկ Ծառուկյանին զեկուցելուց ժամեր անց բարեգործական հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն ակտիվ աշխատանքային փուլում են:
 
Աղետի գոտում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ բնակիչների մատնանշած խնդիրները Գագիկ Ծառուկյանի միջամտությամբ արդեն լուծում են ստանում․«Այս բնակիչների համար ամենակարևորը մարդկային ուշադրությունն է, հոգատարությունը, երբ իրենք զգում են, որ անտեսված չեն և գտնվում են ուշադրության կենտրոնում»։
 
«Տուն չկա, պատերից հետ քանդված է, երեկ եկել են, տեսել են իրենց աչքով, այսօր օգնությունը բերել են»,-հայտնել է բնակիչներից մեկը։
 
«Շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին հայ ժողովրդի կողքին լինելու համար», «Ինքը միշտ նման պահերին և ոչ միայն, ժողովրդի կողքին է», «Եթե նման մարդ շատ լինի, երևի Հայաստանն էս վիճակում չի լինի, ամեն բնագավառին օգնում է»,-հայտնել են բնակիչները։
  
Լոռի հասած աշխատանքային խումբը այցելել է նաև աղետի հետևանքով մահացած Գագիկի  ընտանիքին։
Հարազատները պատմել են մահվան հանգամանքների մասին, աշխատանքային խումբը Գագիկ Ծառուկյանի անունից զորակցություն է հայտնել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց։
«Գիտենք, որ բոլորին էլ օգնում է, անգամ Ղարաբաղի ժամանակ, ես էլ եմ կռվել, տեսել եմ, թե որքան է օգնել»։
Տնտեսությունը տուժած տիկին Գյուլնարան ևս «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» կողմից ֆինանսական աջակցություն է ստացել։
 
Պատմությունները տարբեր են, ծանր ու աղետալի։
Արցախից տեղահանված բազմանդամ ընտանիքը ևս աղետի հետևանքով տուժել է, և բնականաբար, գտնվել բարեգործական հիմանդրամի ուշադրության  կենտրոնում և ֆինանսական աջակցություն է ստացել։
Բնակիչներն անգամ այդ աղետից տուժելով մտածում ու մատնանշում են նաև իրենց բախտակիցների մասին։
 
Մանրամասները՝ տեսանյութում․