Հետևեք մեզ։

Մոսկվայի եկեղեցիներից մեկում սկսվել է ՌԴ վաստակավոր արտիստ Անաստասիա Զավորոտնյուկի հրաժեշտի արարողությունը

13:05, 01 հունիս 2024
Մոսկվայի եկեղեցիներից մեկում սկսվել է ՌԴ վաստակավոր արտիստ Անաստասիա Զավորոտնյուկի հրաժեշտի արարողությունը

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անաստասիա Զավորոտնյուկի հրաժեշտի արարողությունը սկսվել է Մոսկվայի «Պոկրովյան» վանքում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։


Զավորոտնյուկը մահացել է հինգշաբթի օրը 53 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո։


Հարյուրավոր մարդիկ են այցելել Զավորոտնյուկի հրաժեշտի արարողությանը։ Նրանք երկար հերթեր են կանգնել սիրելի դերասանուհուն հրաժեշտ տալու համար։ Նրանց շարքում են եղել նաև երգչուհի Լոլիտան, Էդգարդ Զապաշնին, Գենադի Խազանովը և այլք։

Հուղարկավորությանը սգո ծաղկեպսակներ են ուղարկել լրագրողներ Անդրեյ Մալախովը, Ալեքսանդր Միտրոշենկովը, «Օլիմպիյսկի» մարզահամալիրը և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։


Հրաժեշտից հետո դերասանուհուն կհուղարկավորեն Տրոեկուրովսկի գերեզմանատանը՝ ժողովրդական արտիստ Վադիմ Աբդրաշիտովի կողքին։