«Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի կնքում: Մենք աջակցում ենք այս ուղղությամբ անկեղծ ջանքերին և ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել դրական արդյունքի»:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Ինչպես ընդգծել է մեր նախագահը, պատմական խաղաղության հնարավորությունը պետք է լավ գնահատել։ Փաշինյանի հայտարարությունները դրական եմ համարում, կարծում եմ, որ նա ճիշտ է վարվել և՛ իր երկրի, և՛ հասարակության համար և իրատեսական մոտեցում ունի»,- ասել է Յաշար Գյուլերը։