ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Դաշնության կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Գոհունակությամբ նշում եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում»,- ասված է Միշուստինի շնորհավորական ուղերձում։