Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրել է, որ զեկուցվել է մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ: Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ: