ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ–ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ազատ չէին արձակել, և ձերբակալման որոշում չէր կայացվել։
Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, նա հիվանդանոցում։