Հետևեք մեզ։

Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը. News.am

19:15, 01 հունիս 2024
Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը. News.am

Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը` նշելով, որ ոչ սյունը կար,  ոչ էլ այն հսկող երկու ծառայողները:

«Ամենայն հավանականությամբ սյունը դեռ օրեր առաջ է քշել տարել, երբ Դեբետ եւ Աղստեւ գետերը վարարել էին: Դա գյուղին ամենամոտիկ սյուներից մեկն էր»,-ասաց նա: Կիրանցեցին նշեց, որ թեեւ սահմանազատումը իրականացվել է, սակայն այդ հատվածում դեռ ադրբեջանցիներ չեն տեղակայվել, սպասում են` այլընտրանքային ճանապարհը կառուցվի: