Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թուրքական «Ֆեներբահչեն» գլխավորելու վերաբերյալ լուրերը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ մասնագետը պայմանագիր է կնքել Ստամբուլը ներկայացնող թիմի հետ, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Դեռ ոչինչ որոշված չէ, բայց այո, ես ցանկանում եմ գլխավորել «Ֆեներբահչեն»: Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հեշտ չի լինի, քանի որ մենք երեք փուլ ունենք անցնելու: «Ֆեներբահչեի» 8 ֆուտբոլիստներ կմասնակցեն Եվրո-2024-ին և չեն կարողանա մասնակցել մինչմրցաշրջանային հավաքին մինչև առաջնության մեկնարկը։ Դժվար կլինի, բայց, ինչպես գիտեք, ես սիրում եմ մարտահրավերներ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ASpor-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):