Հետևեք մեզ։

Երևանում երկու տարեկան երեխայի մատը արգելափակվել էր երկաթյա մոմակալի մեջ

10:30, 18 ապրիլ 2023
Երևանում երկու տարեկան երեխայի մատը արգելափակվել էր երկաթյա մոմակալի մեջ
 
Երեկ ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի բնակարարններից մեկում երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Տեղեկությունը հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները Վ. Դ.-ի (ծնված 2021 թ.) մատը դուրս են բերել արգելափա­կումից։