Հետևեք մեզ։

Toyota-ն բախվել է չիչխանի հյութերի տաղավարին․ shamshyan.com

00:06, 02 հունիս 2024
Toyota-ն բախվել է չիչխանի հյութերի տաղավարին․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com:

Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական  տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհին չիչխանի հյութերի տաղավարին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը վարորդի մայրն էր, ավտոմեքենայում էլ եղել են վարորդի կինն ու երեխան: