Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպում են Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։
Հանդիպման հենց առաջին րոպեին երկրպագուներից մեկը վազեց խաղադաշտ, ինչի պատճառով խաղը գրեթե կես րոպեով դադարեց, գրում է Armsport.am-ը։
Երկրպագուն վազել է խաղադաշտ «Mellstroy» գրությամբ շապիկով։ Սա բելառուսցի բլոգերի մականունն է, որը 30 միլիոն ռուբլու պարգև է խոստացել այն երկրպագուին, որը դաշտ կվազի Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Ռեալ» եզրափակիչի ժամանակ։