Հետևեք մեզ։

15-րդը․ Մադրիդի «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան

00:57, 02 հունիս 2024
15-րդը․ Մադրիդի «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան

Չեմպիոնների լիգայի եզրափակչում այսօր հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտից «Ռեալը» կվերադառնա չեմպիոնի կոչումով՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Բորուսիայի» դարպասը։

Խաղի 74-րդ րոպեին Տոնի Կրոսն անկյունայինի իրացման ժամանակ գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Դանի Կարվախալը գլխի հարվածով գրավեց Կոբելի դարպասը։ Խաղի 83-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը կրկնապատկեց հաշիվը։

Մադրիդյան թիմը 15-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը: Դորտմունդի «Բորուսիային» դա հաջողվել է մեկ անգամ։