Հետևեք մեզ։

Երևանում պարեկի են դանակահարել․ shamshyan.com

14:15, 02 հունիս 2024
Երևանում պարեկի են դանակահարել․ shamshyan.com

Երևանում պարեկի են դանակահարել. դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին, ինչի մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմանում Գաջեգործների փողոցում նկատել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարելիս է եղել անկանոն:

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդը չունի ավտոմեքենա վարելու իրավունք։

Այնուհետև նրանք վարորդին հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք և, վարորդի խնդրանքով, ավտոմեքենայում գտնվող իր ընկերուհուն տեղափոխել են Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի մոտ, որտեղ վարորդը փորձել է համոզել իրենց, որ ավտոմեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Այդ ժամանակ ժամանակ նրանց են մոտեցել մի խումբ անձինք, որոնք իրենց ոչ ադեկվատ են պահել, վիճաբանել են,ինչից հետո նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկ Պռազյանին: 

Ավտոմեքենայի վարորդին և պարեկին հարվածող անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն է, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն է, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:

Պարեկը «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։ Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։