Հետևեք մեզ։

Պուտինն ուղղաթիռով այցելել է Խերսոնի մարզ (տեսանյութ)

10:36, 18 ապրիլ 2023
Պուտինն ուղղաթիռով այցելել է Խերսոնի մարզ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դնեպրի զորքերի շտաբ Խերսոնի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը Խերսոնի մարզ է ժամանել ուղղաթիռով, որից հետո արտաճանապարհային մեքենայով գնացել է շտաբ։ Այնտեղ նրան դիմավորել է Դնեպրի զորքերի խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչը։  «Ձեզ առողջություն եմ մաղթում»,-ասել է Մակարևիչը, և հյտնել, որ զորքը գործում է ըստ ՊՆ հրամանի։ Պուտինը Խերսոնում զեկույց է լսել և  ասել  որ պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը բարձր են գնահատում նրանց աշխատանքը։

Պատերազմի սկզբից ի վեր սա Պուտինի առաջին ուղևորությունն է Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Մինչ այդ, մարտի 19-ին՝ գիշերը, գաղտնիության պայմաններում նա այցելել էր անցյալ տարվա մայիսին Ռուսաստանի կողմից գրավված Մարիուպոլ։

Տեսանյութն՝ այստեղ