Հետևեք մեզ։

Թրամփը գրանցվել է TikTok-ում

16:50, 02 հունիս 2024
Թրամփը գրանցվել է TikTok-ում

TikTok սոցիալական ցանցում հայտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի  հաշիվը՝ realdonaldtrump օգտանունով։
Երևանի ժամանակով ժամը 11.54-ի դրությամբ դրան արդեն բաժանորդագրվել է մոտ 457,5 հազար մարդ։ Առայժմ այնտեղ տեղադրվել է միայն մեկ փոքրիկ հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է Թրամփն այցելում Ultimate Fighting Championship (UFC) միջոցառումներից մեկը։

«Նախագահն այժմ TikTok-ում է»,- տեսանյութում ասել է UFC-ի տնօրեն Դանա Ուայթը՝ ցույց տալով մոտակայքում կանգնած Թրամփին: