Հետևեք մեզ։

Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ

18:52, 02 հունիս 2024
Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 5 ոսկե մեդալ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ կայացել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ մրցաշարը, որին մասնակցում էին 110 մարզիկներ՝ 6 երկրից: 

 Մրցումները կազմակերպվել  էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
 
Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 5 ոսկե մեդալ։
 
Հաղթողներ ճանաչվեցին՝ Կարեն Ասլանյանը (63կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):
 
Արծաթե մեդալակիրներ դարձան Գևորգ Ղարիբյանը և Շանթ Խաչատրյանը։