Հետևեք մեզ։

Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ

20:05, 02 հունիս 2024
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ

Իրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում չճշտված հիվանդությունից մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին:

«Արմենպրես»- ի  հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում  է Iran International (Iranintl) լրատվականը, այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները:

Նա նախկինում ծառայել է որպես «Ղուդս»-ի՝  Իմամ Ալիի հատուկ ստորաբաժանումների հրամանատարի տեղակալ և եղել է դիմադրության ճակատի գլխավոր հրամանատարը: