Հետևեք մեզ։

Խոշոր հրդեհ՝ Սյունիքում՝ իրանական համարանիշներով բեռնատարում.կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. Shamshyan.com

20:40, 02 հունիս 2024
Խոշոր հրդեհ՝ Սյունիքում՝ իրանական համարանիշներով բեռնատարում.կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհը բռնկվել է իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարի առջևի հատվածում։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, որը բեռնված է եղել 24 տոննա ամրանով, դարձել է ոչ շահագործելի։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանները պարզում են, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։