Մի խոսեք շարժման մարելու մասին: Եկեք մասնակից եղեք, որպեսզի շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք... Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանն` անդրադառնալով շարժման մարելու մասին խոսակցություններին:
«Սա մեզ համար ոչ քաղաքական օրակարգ է, ոչ էլ հատուկ ծրագիր։ Սա մեզ համար նյութական որևէ ակնկալիք չունենալու, ճշմարտության, հաշտության հասնելու պայքար է։ Մեր փողոցում հայտնվելը աղաղակ է իրավիճակի արձանագրումով, դրա անընդունելի լինելով, միևնույն ժամանակ ցույց տալով իրական պատկերը, որը կարող ենք և կոչված են ունենալու։ Մերժելով սուտը, ատելությունն ու թշնամությունը՝ մեր կյանքում հաստատելով ճշմարտության հաղթանակը»,- ասել է Բագրատ սրբազանը։