Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:
«Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել 88 ցուցարարի, երբ նրանք փորձում էին փակել Երևանի փողոցները։
Ցուցարարները զայրացած են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության դիմաց 1990-ականներից ի վեր վերահսկվող հայկական տարածքը Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ։ Որոշումը նաև զայրացրել է խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք հայտարարել են, որ փորձելու են անվստահություն հայտնել Փաշինյանին։
Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել զիջել հայկական տարածքը՝ ի շահ խաղաղության, Լեմկինի ինստիտուտը գիտակցում է վտանգները․ այս զարգացումները կարող են սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, մասնավորապես՝ հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը գրավումը և 100-120 հազար հայերի բռնի տեղահանումը:
Լեմկինի ինստիտուտը աջակցում է հայ ժողովրդի՝ ցեղասպանության դեմ պայքարում խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին։ Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար մարդկային իրավունքը»,- ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։