Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա

11:11, 03 հունիս 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը լինելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի և ՍՀ փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: