Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունը և հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օրվա ընթացքում պետք է կազմեն օտարերկրյա շահերով գործող կազմակերպությունների ցուցակը։
Ռեեստրի գործարկումից հետո նրանում գրանցումը պարտադիր կդառնա բոլոր այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների համար, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են այլ պետություններից։
Օրենքն ընդունվել է երկար շաբաթներ շարունակվող փողոցային ցույցերի և Արևմուտքի հայտարարությունների ֆոնին, որ Թբիլիսիի հետ հարաբերություններն այժմ վերանայվելու են։