Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել 60–ամյա Լևոն Մինասյանի՝ տիկտոկեր «Լևոն Արքա»-ի ավտոմեքենայում

11:27, 03 հունիս 2024
Հրդեհ է բռնկվել 60–ամյա Լևոն Մինասյանի՝ տիկտոկեր «Լևոն Արքա»-ի ավտոմեքենայում

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60–ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր է, ում ավելի շատ կոչում են «Լևոն Արքա»: