Եգիպտոսի Թարբուլ քաղաքում կառուցվող գործարանում տարեկան կարտադրվի 50-ից 70 հազար Lada ավտոմեքենա, արտադրության մեկնարկը սպասվում է 2025 թվականին, Риа Новости-ին հայտնել է Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը։
Նախարարը նշել է, որ ռուսական AvtoVAZ ընկերության և եգիպտական GV Investments-ի միջև նախկինում գործընկերության պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ վերջինս իրավունք է ստացել Եգիպտոսում արտադրել Lada ավտոմեքենաներ։
«Ընկերությունը 200 հազար քառակուսի մետր տարածքով մեքենաների հավաքման գործարան է կառուցում Թարբուլ քաղաքում: Ակնկալվում է, որ նոր գործարանը կլինի Եգիպտոսի ամենամեծ ավտոհավաքման գործարաններից մեկը՝ 50 արտադրական հզորությամբ՝ 70 հազար մեքենա տարեկան»,- նշել է Սամիրը՝ հավելելով, որ արտադրության մեկնարկը սպասվում է 2025 թվականի սկզբին։
2023 թվականի հուլիսի վերջին AvtoVAZ-ի նախագահ Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ ծրագրում է վերսկսել Lada-ի արտադրությունը Եգիպտոսի Ալ Ամալ գործարանում։