Հետևեք մեզ։

Հրապարակվել է Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը

12:08, 03 հունիս 2024
Հրապարակվել է Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:

Երանոսյանը մեղավոր ճանաչվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Վերլուծական