Հետևեք մեզ։

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սլովենիա

12:11, 03 հունիս 2024
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սլովենիա
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լյուբլյանա, որտեղ հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: 
 
Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, Հայաստանի ազգային հավաքականը Սլովենիա է մեկնել հետևյալ կազմով.
 
Դարպասապահներ՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
 
Պաշտպաններ՝
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
 
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»