«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը պետք չէ համարել իշխանությունների հաղթանակ, ոչ էլ հակառակորդների ու միջազգային գործընկերների պարտություն, օրենքի ընդունմամբ հաղթեց միայն Վրաստանը։ Այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարն ասել է, որ այժմ օրենքը ուժի մեջ է, և «բոլորը պետք է հանգիստ և պրագմատիկ գործեն ու մի կողմ դնեն ավելորդ էմոցիաները»։
Կոբախիձեն հավելել է, որ «Վրաստանում «լիբերալ-ֆաշիստական» գործողություններ են իրականացվում ոչ թափանցիկ ֆինանսավորման հիման վրա, այս գաղափարախոսությունը պակաս վտանգավոր չէ, քան դասական ֆաշիզմն ու բոլշևիզմը, և այն անհամատեղելի է վրացական մշակույթի հետ»։