Աննա Վարդապետյանը 2022-ի դեկտեմբերի 2-ին հրաման էր ստորագրել, որով Տաթևիկ Սարուխանյանն ազատվել էր Գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում։
Այժմ, Տաթևիկ Սարուխանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ նա աշխատել էր Արդարադատության նախարարությունում, իսկ Դատախազություն էր տեղափոխվել վարչապետի աշխատակազմից՝ Աննա Վարդապետյանի՝ Դատախազություն տեղափոխվելուց մեկ ամիս անց։