Հետևեք մեզ։

Բացվել է գանձապետական հաշիվ՝ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց նվիրատվություններն ընդունելու նպատակով

13:26, 03 հունիս 2024
Բացվել է գանձապետական հաշիվ՝  Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց նվիրատվություններն ընդունելու նպատակով

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով այս հղումով: