Հետևեք մեզ։

Մահացել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

15:19, 03 հունիս 2024
Մահացել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։  Այս մասին հայտնում է «էրեբունի» բժշկական կենտրոնը։

«Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։

Միլենա Սուքիսյանը  ավարտել է  Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել  է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։

«էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և  անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն», – ասվում է հաղորդագրության մեջ։