Հետևեք մեզ։

Խոստանում եմ՝ 80-ամյակին այս բեմից դարձյալ Ձեզ ողջունել․ Ռոզա Ծառուկյանը ներկա է գտնվել Թովմաս Պողոսյանի 70-ամյակի հոբելյանական համերգին (տեսանյութ)

15:33, 03 հունիս 2024

Հայ մշակույթն ու արվեստն աշխարհով մեկ հանրահռչակելու գործում անվանի գործիչներին սատարելու տասնամյակների կենսափորձով տիկին Ռոզա Ծառուկյանն այս անգամ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի 70-ամյակի հոբելյանական համերգին։

Իր շնորհավորական խոսքում  Ռոզա Ծառուկյանը նախ խաղաղ երկինք է մաղթել հայրենակիցներին և խոսքն ուղղելով Թովմաս Պողոսյանին, ասել է․ «Դուք մնացիք Հայաստանում ու կրթեցիք մատաղ սերնդին, որը պահպանում է Ջիվանու ու Սայաթ Նովայի անմար գոհարները։ Ես Ձեզ շնորհավորում եմ, ցանկանում եմ երկարակեցություն, խոստանում եմ՝ 80-ամյակին այս բեմից դարձյալ Ձեզ ողջունել»։

Մանրամասն՝ տեսանյութում․