Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը նրան մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին։
Նա ընդգծել է, որ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում «կառուցողական ոգով անցկացված բանակցությունները վկայում են երկկողմ խաղաղության գործընթացի արդյունավետության մասին»։