Հետևեք մեզ։

Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան

16:15, 03 հունիս 2024
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ.

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,-ասված է հրամանագրում։