Երևանի քրեական դատարանը՝ Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է հանրային դատախազի միջնորդությունը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։
«Դատարանը չտեսավ հիմնավորումներ, որ մեղադրանքի բովանդակությունը պարունակող ենթադրյալ խուլիգանական գործողությունները շարունակում են կատարվել»,-ասաց դատավոր Հովհաննիսյանը և նշեց, որ խափանման միջոցը, այն է՝ «վարչական հսկողությունը», կմնա անփոփոխ։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու պահանջով։