Հետևեք մեզ։

Շամլուղում 9-ամյա երեխան վնասվածքներ է ստացել․ նրան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան (լուսանկարներ)

16:59, 03 հունիս 2024
Շամլուղում 9-ամյա երեխան վնասվածքներ է ստացել․ նրան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան (լուսանկարներ)

Հունիսի 2-ին, ժամը՝ 14:30-ի սահմաններում շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են «Ավալերդի» բժշկական կենտրոնից։

«Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ: Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժ. հաստատություն – Արաբկիր բժշկական կենտրոն: 

ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով:

Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում»,-նշվում է հայտարարության մեջ: