Հետևեք մեզ։

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համարձումյանը

17:20, 03 հունիս 2024
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համարձումյանը
2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում է Դատական իշխանությունը։
«Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»,-ասվում է հաղորդագրության մեջ։