Հետևեք մեզ։

Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին

17:20, 03 հունիս 2024
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին

Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը մտադիր չէ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած իր կողմնակիցների՝ նախագահական ընտրություններին մասնակցելու կոչերին, Մոխբերը նախընտրել է չառաջադրել իր թեկնածությունը։

Գործակալությունը չի ներկայացնում այս որոշման պատճառները։