Երկուշաբթի օրը Լիտվայի երկաթուղիներ ընկերությունը հայտնել է, որ լիտվա-բելառուսական սահմանին բեռնատար գնացքից հանել է վագոնը, որի վրա գրված է եղել Z տառը, այն կվերադառնա Բելառուս:
«Լիտվայի երկաթուղիների բեռնափոխադրող ընկերության աշխատակիցները սահմանային անցակետում նկատել են Բելառուսից Լիտվայի տարածք ժամանող վագոններից մեկի վրայի Z տառը և հաշվի առնելով, որ այս տարբերանշանն օգտագործվում է ռուսական բանակի կողմից, վագոնն անմիջապես անջատվել է և հետ կվերադարձվի»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մայիսի կեսերից ի վեր սա երրորդ նման դեպքն է։