Հետևեք մեզ։

Մեծ Մասրիկ գյուղում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան

18:02, 03 հունիս 2024
Մեծ Մասրիկ գյուղում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը:

«Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։

Նորածինն ունի 2 եղբայր և 6 քույր»,-ասվում է հայտարարության մեջ: