Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Նոա» և կզբաղեցնի ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 2022-23թթ. զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Ակումբը բարի վերադարձ և հաջող գործունեություն է մաղթել Ռոբերտ Արզումանյանին: