Ավստրիայի պատմության մեջ առաջին և դեռ միակ կին կանցլերը՝ Բրիջիթ Բիրլեյնը, մահացել է 74 տարեկան հասակում, հայտարարել է հանրապետության ներկայիս կանցլեր Կարլ Նեհամերը։
«Մենք սգում ենք Ավստրիայի առաջին կին կանցլերի մահը։ Այսօր կյանքից հեռացավ Բրիջիթ Բիրլեյնը: Նա պատասխանատվություն ստանձնեց ծանր պահին՝ ելնելով հանրապետության և իր հայրենիքի՝ Ավստրիայի հանդեպ սիրուց»,- գրել է Նեհամերը X սոցիալական ցանցում։
Մահացել է Ավստրիայի պատմության մեջ միակ կին կանցլերը
19:12, 03 հունիս 2024