Իմ քաղաքական փորձառությամբ և այն ընթացքով, որ տեսնում եմ, երբ շատ հաճախ առաջնորդրներն իրենք իրենց փակուղի են մտցնում, եզրակացություն ունեմ, որ Բագրատ սրբազանի շարժումը մարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ երկխոսության գնան Բագրատ սրբազանի հետ, Արայիկ Հարությունյանն ասաց․
«Եթե դու գալիս ես գերատեսչության առաջ և հաթաթաներ ես տալիս, դժվար թե դրական արձագանք ստանաս։ Եթե կա հանդիպման անհրաժեշտություն, այդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»,–պատասխանել է Արայիկ Հարությունյանը։