Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Հանդիպման եմ գնալու շատ կարևոր մարդու հետ։
Այս մասին վաղվա անելիքների վերաբերյալ ասաց Բագրատ սրբազանը․«Այցելելու վայրն անակնկալ է, չեմ ասում վայրը, որովհետև երեկ ասացի, տեսանք, թե ինչպես շրջափակվեց ՔԿ-ն։ Մեր ոստիկաներն են մեղք, չեն կարողանում հանգստանալ։ Անիմաստ տանում ու արևի տակ են կանգնացնում։
Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է գնալ Վարդենիս և Սյունիք, սակայն օրը դեռևս հստակ չէ: