Սլովենիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի հարձակվող Արթուր Միրանյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հարցին, թե առաջիկա հանդիպման և մրցակից Սլովենիայի մասին Պետրակովն ինչ կարծիք ունի և ինչպե՞ս են պատրաստվել խաղին, հավաքականի մարզիչն ասել է․ «Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:
Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»։
Մանրամասն՝ տեսանյութում․