Հետևեք մեզ։

Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում. Գեղասահքի ֆեդերացիան հերքում է, որ առաջարկ է արել նրան

23:41, 03 հունիս 2024
Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում. Գեղասահքի ֆեդերացիան հերքում է, որ առաջարկ է արել նրան

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին։ Այս մասին հայտնում է Metaratings-ը, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել մարզիկի շրջապատի հետ, սակայն 16-ամյա մարզիկը որոշել է մնալ Ռուսաստանի հավաքականում։

Սակայն Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից TACC-ին հայտնել են, որ իրենք Ռուսաստանի չեմպիոն Ադելյա Պետրոսյանին չեն առաջարկել փոխել մարզական քաղաքացիությունը։

«Շատ կուզենայինք, բայց նման տեղեկություն չկա, դա ամենևին էլ ճիշտ չէ»,- ասել են Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից։

Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։