«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պաշտպանել են Գազայի հատվածում խնդրի լուծման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկների եռափուլ փաթեթը։
Իտալիայի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ, որը ներկայումս նախագահում է G7-ում, ասվում է հետևյալը.
«Որպես G7-ի առաջնորդներ՝ մենք աջակցում ենք նախագահ Բայդենի հանձնառությանը Գազայում հրադադար հաստատելու, բոլոր պատանդների ազատ արձակելու, Գազայում բաշխվող մարդասիրական օգնության կայուն աճի և Իսրայելի անվտանգության շահերից բխող ճգնաժամի մշտական ավարտի վերաբերյալ։ Մենք լիովին աջակցում ենք և կկանգնենք համապարփակ համաձայնագրի թիկունքում, որը կապահովի Իսրայելի և Գազայի խաղաղ բնակչության անվտանգությունը և վերջնականապես վերջ կդնի ճգնաժամին»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ G7 երկրների ղեկավարները կոչ են արել ՀԱՄԱՍ-ին ընդունել այս համաձայնագիրը։