Դեմքի քսուքի վաճառքը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է իր ձեռքի վրա Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության փետրվարյան ֆորումում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 40%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մասնակցել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումին։ Լիագումար նիստից հետո նախագահին ցուցադրվել է ապրանքանիշերի ցուցահանդես «Ճանաչիր մերը» մրցույթի շրջանակներում, որտեղ նա փորձել է Krasnopolyanskaya Cosmetics ապրանքանիշի արտադրանքը։ Նա մի քանի խոնավեցնող միջոց է կիրառել դեմքի վրա, իսկ կոսմետիկ ապրանքանիշի ստեղծողները խոստացել են չթանկացնել ապրանքի գինը։
Միևնույն ժամանակ, քսուքի գները մինչ օրս չեն բարձրացել այն բանից հետո, երբ այն փորձարկվել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կողմից, հաղորդել է գործակալության զրուցակիցը։