Հետևեք մեզ։

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում սահմանադրությունների փոփոխությունները օրակարգի մաս չեն, բայց էական խոչընդոտներ կան. Արարատ Միրզոյան

11:04, 04 հունիս 2024
Հայաստան-Ադրբեջան բանակցություններում սահմանադրությունների փոփոխությունները օրակարգի մաս չեն, բայց էական խոչընդոտներ կան. Արարատ Միրզոյան

 

Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Միրզսոյանը նշել է, որ սա ամենևին չի նշանակում, որ օրինակ՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է։

 

«Այդպիսի բան չկա։ Մենք համոզմունք ունենք, որ և՛ մեր, և՛ Ադրբեջանի Սահմանադրությունը, մեծ հաշվով, չի կարող իրավական առումով խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար։ Ինչ վերաբերում է մեր սահմանադրական փոփոխություններին, ապա արժի թարմացնեք ձեր հիշողությունը՝ մենք այս մասին խոսում ենք դեռևս 2018 թվականից, սա մեր գործն է, սա ներքին որոշելիք է՝ Կառավարության, այնուհետև հանրաքվեի տեսքով»,- ասաց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում թե մեր, թե Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։