Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Իմ առջևից էլ ինքն է գնում, բայց այս մարդիկ չեն հասկանա, բայց թող իմանան՝ ոչ միայն այսօր, ամբողջ կյանքում է եղել»,-ասաց Սրբազանը՝ մեկնաբանելով իր թիկունքում տարբեր քաղաքական ուժերի կանգնած լինելու վերաբերյալ խոսակցությունները։
Սրբազանն անդրադարձավ նաև ԱԱԾ-ի երեկվա հայտարարության, որով հերքվում էին Սրբազանի՝ միլիոնավոր դոլարներ ստանալու և գործակալ լինելու վերաբերյալ պնդումները։
«ԱԱԾ-ն երեկ շատ կարևոր հայտարարություն է արել այդ բոլոր մեղադրանքների համար, մենք էլ արդեն դիմել ենք դատարան, հանելու ենք բոլոր նրանց, ովքեր անվանական են խոսել կամ վերագրել են գործակալ և այլն, չգիտեմ կարելի է այդպես, թե ոչ, այդուհանդերձ, եթե որևէ մեկի անունով տրված կա, ավելի լավ, միլիոնավոր դոլարների մասին հերքեցին չէ՞, գործակալի մասին հերքեցին չէ՞։ Ես իսկապես ուզում եմ գնահատանքով անդրադառնալ, որ ԱԱԾ-ն այդ քայլը արել է»,-ասաց Սրբազանը։